ՌԴ-ն պատրաստ է աջակցել Ռայիսիի ուղղաթիռի կործանման պատճառները պարզելու հարցում․ Շոյգու
ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի մահվան կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել և ուղղաթիռի կործանման իրական պատճառները պարզելու հարցում անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու պատրաստակամություն հայտնել։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ անվտանգության խորհրդի աշխատակազմի մամուլի ծառայությունը:
«Վերահաստատում եմ Ռայիսիին տանող ուղղաթիռի կործանման իրական պատճառները պարզելու հարցում անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու պատրաստակամությունը»,- ասված է հեռագրում:
Добавить комментарий