Ռայիսիի և Աբդոլլահիանի հուղարկավորության արարողությունը տեղի կունենա մայիսի 21-ին Թավրիզում
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսիի, արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և նրանց ուղեկցող խմբի հուղարկավորության արարողությունը տեղի կունենա մայիսի 21-ին Թավրիզում։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին հայտնում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։
Հաղորդվում է, որ Իրանի նախագահի և արտգործնախարարի մահվան պատճառով այս շաբաթ երկրի ողջ տարածքում չեղարկվել են մարզական բոլոր միջոցառումները։
Նշենք, որ Իրանում հայտարարվել է հնգօրյա համազգային սուգ:
Իրանի նախագահական ուղղաթիռը երեկ՝ մայիսի 19-ին, «կոշտ վայրէջք» է կատարել Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգում, ինչի հետևանքով ուղղաթիռի անձնակազմն ու բոլոր ուղևորները, այդ թվում` երկրի նախագահ Էբրահիմ Ռայիսին ու ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, զոհվել են։
Իրանի կառավարությունը վստահեցրել է, որ նախագահ Էբրահիմ Ռայիսիի մահը նախարարների կաբինետի աշխատանքի խափանումների չի հանգեցնի։
Добавить комментарий