Հելսինկին հույս ունի, որ Վիլնյուսի գագաթնաժողովին Ֆինլանդիան և Շվեդիան կմիանան ՆԱՏՕ-ին
Հելսինկին հույս ունի, որ Վիլնյուսի գագաթնաժողովին Ֆինլանդիան և Շվեդիան կմիանան ՆԱՏՕ-ին
Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Պեկկա Հաավիստոն կարծում է, որ Ֆինլանդիան և Շվեդիան կարող են դառնալ ՆԱՏՕ-ի անդամ մինչև Վիլնյուսում այս հուլիսին կայանալիք դաշինքի գագաթնաժողովը, այս մասին նա հայտարարել է երկուշաբթի Հելսինկիում Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոկի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
Նախարարի խոսքով՝ Հելսինկին և Ստոկհոլմը կատարել են դաշինքին միանալու բոլոր պահանջները, որոնք առաջ է քաշել Թուրքիան, որն արգելափակել է հյուսիսային երկու երկրների մուտքը ՆԱՏՕ և դեռ չի վավերացրել նրանց հայտերը. «Այժմ մենք սպասում ենք արագ վավերացման գործընթացին, որը Ֆինլանդիային և Շվեդիային թույլ կտա դառնալ ՆԱՏՕ-ի անդամ Վիլնյուսի գագաթնաժողովում»:
Ֆինլանդիան և Շվեդիան դիմել են Հյուսիսատլանտյան դաշինքին միանալու 2022 թվականի մայիսին, սակայն Անկարան արգելափակել է անդամակցության գործընթացը՝ պահանջելով այս երկու երկրներից ահաբեկչական ճանաչել քրդական կազմակերպությունները և արտահանձնել ահաբեկչության կամ 2016 թվականին Թուրքիայում հեղաշրջման փորձին մասնակցելու մեջ մեղադրվող անձանց։
Թուրքիայի և Շվեդիայի հարաբերությունները սրվել են հունվարի 21-ին Ստոկհոլմում Թուրքիայի դեսպանատան մոտ Ղուրանի այրումից հետո։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ստոկհոլմում հակաթուրքական գործողություններից հետո Շվեդիան չպետք է ակնկալի, որ Անկարան կաջակցի ՆԱՏՕ-ին անդամակցելու իր դիմումին։ Այս պահին շվեդական հայտի վավերացման հետ կապված գործընթացը կասեցված է։
Добавить комментарий