Ադրբեջանում ակտիվորեն պատրաստվում են COP29 օգտագործել Հայաստանի դեմ
«Դետք»-ը իր նախորդ հրապարակումներում արդեն անդրադարձել է այն հարցին, որ Ադրբեջանը սկսել է քարտեզագրել Հայաստանի բնական պաշարները և բնապահպանական խնդիրները: Մեր հրապարակումներում ներկայացնում ենք նաև, թե ինչպես Ադրբեջանը շորթեց ՄԱԿ-ի կլիմայի միջազգային տարեկան կոնֆերանսը` «COP29»-ը իր երկրում անցկացնելու հնարավորությունը, թե ինչ առնչություն կա այս կոնֆերանսի ու վերոնշյալ քարտեզների միջև, և, ի վերջո, ինչ մարտահրավերներ կարող են ստեղծվել Հայաստանի համար:
Այդ հարցին իր տելեգրամյան ալիքում անդրադարձել է նաև ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը՝ մանրամասնելով. «Ադրբեջանում ակտիվորեն պատրաստվում են COP29 օգտագործել Հայաստանի դեմ։ Օրերս ադրբեջանական մամուլում, այդ թվում՝ պետական հեռուստաընկերությամբ, տեղեկատվություն հրապարակվեց այն մասին, որ մի շարք, այսպես կոչված, հասարակական կազմակերպություններ (այսինքն՝ պետության հրահանգով գործող կառույցներ) պատրաստում են քարտեզ այն մասին, թե ինչպես է «Հայաստանը վտանգում տարածաշրջանի էկոլոգիան»։ Այդ քարտեզը հրապարակելու են եռալեզու՝ ադրբեջանական, անգլերեն ու ռուսերեն։ Դրանից բացի նշել են, որ քարտեզում օգտագործելու են ՀՀ տարածքում տարբեր գետերի ու բնակավայրերի «ադրբեջանական» տեղանունները։
Սա նոր միտում չէ, դրա մասին ես ահազանգել եմ դեռ անցած տարվա օգոստոսին ու անգամ հաղորդում էի պատրաստել, թե ինչպես կարելի է հակադարձել Ադրբեջանին։
Դա մինչ այն պահն էր, երբ Նիկոլ Փաշինյանը հնարավորություն տվեց ագրեսոր ու բռնապետ Ալիևին հյուրընկալել միջազգային այս կարևոր կոնֆերանսը։ Հիշեցնեմ, որ Հայաստանն ուներ հնարավորություն դառնալու հյուրընկալող երկիր։
Իսկ Ադրբեջանում տիրող էկոլոգիական վիճակի մասին կարող եք դիտել այս տեսանյութում»։
Добавить комментарий