Опубликовано H.Minasyan -
Ա. Խամենեիի հետ հանդիպմանը Ն. Փաշինյանն արտահայտել է ՀՀ կառավարության և հայ ժողովրդի կարեկցանքը:  Գերագույն առաջնորդը, գնահատելով ՀՀ վարչապետի արտահայտած համակրանքը, ընդգծել է Իրանի և Հայաստանի պատմաաշխարհագրական ընդհանրություններն ու ընդհանուր շահերը՝ նշելով. «Իրանի Իսլամական Հանրապետության՝ Հայաստանի հետ հարաբերությունների ընդլայնման քաղաքականությունը կշարունակվի պարոն Մոխբերի առաջնորդությամբ»:  Անդրադառնալով Հայաստանի վարչապետի՝ երկու երկրների հարաբերությունները ռազմավարական որակելուն, Իսլամական հեղափոխո

ՀՀ վարչապետի և ԻԻՀ գերագույն առաջնորդի հանդիպման վերաբերյալ

Ա. Խամենեիի հետ հանդիպմանը Ն. Փաշինյանն արտահայտել է ՀՀ կառավարության և հայ ժողովրդի կարեկցանքը:

Գերագույն առաջնորդը, գնահատելով ՀՀ վարչապետի արտահայտած համակրանքը, ընդգծել է Իրանի և Հայաստանի պատմաաշխարհագրական ընդհանրություններն ու ընդհանուր շահերը՝ նշելով. «Իրանի Իսլամական Հանրապետության՝ Հայաստանի հետ հարաբերությունների ընդլայնման քաղաքականությունը կշարունակվի պարոն Մոհբերի առաջնորդությամբ»:

Անդրադառնալով Հայաստանի վարչապետի՝ երկու երկրների հարաբերությունները ռազմավարական որակելուն` Իսլամական հեղափոխության առաջնորդն ընդգծել է. «Համագործակցության ընդլայնման իմ շեշտադրումը հիմնված է հարաբերությունների ռազմավարական բնույթի վրա, սակայն կարևորն այն է, որ Իրանի և Հայաստանի հարաբերություններն ունեն հակառակորդներ, և այդ շրջանակում երկու երկրներին առնչվող հարցերին պետք է վերաբերել խնամքով ու ուշադրությամբ»:

Այաթոլլա Խամենեին հավելել է, որ Իրանի հանգուցյալ նախագահը շատ զգայուն էր Հայաստանի հետ կապված սահմանային խնդիրների և դրա շուրջ տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ. «Այս զգայունությունն ու հոգսերը դեռ պետք է հաշվի առնվեն, և մենք կարողանանք ապահովել մեր շահերը»։

ՀՀ վարչապետն իր հերթին նշել է. «Ցնցվել ենք՝ լսելով ավիավթարի հետևանքով Իրանի նախագահի, արտաքին գործերի նախարարի և նրանց ուղեկիցների մահվան լուրը, սակայն, ինչպես Դուք ասացիք, վստահ ենք, որ Ձեր ղեկավարությամբ և առաջնորդությամբ Իրանի գործերում ոչ մի անհանգստություն չի լինի»։

Добавить комментарий