Լյուքսեմբուրգը Բաքվից պահանջում է անմիջապես ազատ արձակել բոլոր ռազմագերիներին. Վիզլեր
Լյուքսեմբուրգը պահանջում է, որ Բաքուն անմիջապես ազատ արձակի բոլոր ռազմագերիներին և համապարփակ տեղեկություն տրամադրի բոլոր անհետ կորածների մասին, ելույթ ունենալով ԱԺ նիստերի դահլիճում՝ հայտարարել է Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի նախագահ Կլոդ Վիզլերը:
«Արդարությունը և մարդասիրությունը պահանջում են, որ այս անձինք ազատ լինեն՝ առանց որևէ հետաձգման, և սա պահանջ է, որ ընտանիքները ստանան պատասխաններ»,- ասել է Վիզլերը։
Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի նախագահը հույս է հայտնել, որ հայ-ադրբեջանական խաղաղության բանակցությունները հաջողության կհասնեն։ Այնուամենայնիվ, երկարատև խաղաղության հասնելու ճանապարհին, ըստ եվրոպացի պաշտոնյայի, կարևոր է ստեղծել միջավար, որտեղ ազնիվ ու կառուցողական երկխոսությունը կարող է զարգանալ, դրա համար են պահանջում ռազմագերիների ազատ արձակումը։
Վեց օր առաջ էլ Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատն էր միաձայն ընդունած բանաձևով նույն կոչը արել։ Փաստաթղթում նրանք կարևորել էին Ալմա-Աթայի հռչակագրով տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականության ճանաչումը, խրախուսել Հայաստանի ու Բաքվի Հանրապետության միջև սահմանազատման աշխատանքները և տարածաշրջանում դիվանագիտական հարաբերությունների կարգավորումը։ Լյուքսեմբուրգի օրենսդիրները նաև ողջունել են Հայաստանի ժողովրդավարական առաջընթացը, Հռոմի ստատուտի վավերացումը, ընդգծել ԵՄ-Հայաստան հարաբերությունների խորացման կարևորությունը նոր գործընկերության օրակարգի միջոցով։
Բաքվում, ըստ հայաստանցի իրավապաշտպանների, հիմա 23 հայ է պահվում, նրանց թվում՝ Արցախի նախկին ղեկավարները։
Добавить комментарий