Опубликовано H.Minasyan -
Ադրբեջանի մեջլիսը դատապարտում է Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի նախագահի հայտարարությունները

Բաքվի մեջլիսը քննադատել է Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի նախագահի հայտարարությունները

Բաքվի Հանրապետության Միլլի մեջլիսը դատապարտել է Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի նախագահի` Երևանում հնչեցրած հայտարարությունները՝ պնդելով, որ «միջամտության փորձերը նպատակ ունեն խաթարելու խաղաղության գործընթացի հաջող ձեռքբերումները»։

«Երևի Լյուքսեմբուրգի ներկայացուցիչները, իրենց օրենսդրության մեջ ֆրանսերենը հիմնական լեզու սահմանելով, չափազանց տարվել են հարավկովկասյան տարածաշրջանի նկատմամբ «ֆրանսիական ոճով» մոտեցմամբ։ Նրանք չեն խուսափում կամայականորեն խեղաթյուրել տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացները և նույնիսկ ինչ-որ պահանջներ են ներկայացնում Բաքվի Հանրապետությանը (խմբ.)»,- ասված է խորհրդարանի հայտարարությունում։

Դիմելով հայկական կողմին՝ ադրբեջանցի պատգամավորները «հիշեցրել են»․ «Տարածաշրջանից դուրս գտնվող երրորդ երկրների կողմից տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ միակողմանի մոտեցումներին, հերյուրանքներին ու ստերին ծափահարելն ու աջակցելը օգուտ չեն տալիս ոչ խաղաղության գործընթացին, ոչ էլ վստահության ամրապնդմանը միտված քայլերին»։

Հիշեցնենք, որ Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի նախագահ Կլոդ Վիզլերը հայտարարել է, որ  Լյուքսեմբուրգը պահանջում է՝ Բաքուն անմիջապես ազատ արձակի բոլոր հայ ռազմագերիներին և համապարփակ տեղեկություն տրամադրի բոլոր անհետ կորածների մասին:

Добавить комментарий