Опубликовано A.Gevorgyan -
uji

Ալիևն ու Ռահմոնը ստորագրել են ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր

 Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը Իլհամ Ալիևի հրավերով Ադրբեջանում է: Տեղի է ունեցել  փաստաթղթերի ստորագրման արարողություն: Կարևոր է նշել, որ երկու երկրի նախագահները ստորագրել են նաև ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր:

Հանդիպման ընթացքում քննարկել են աշխարհաքաղաքական փոփոխությունների, տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների, անվտանգության շուրջ հարցեր։

Տաջիկստանի նախագահը հավելել է, որ անհրաժեշտ են համարում այս ուղղությամբ հատուկ ծառայությունների մարմինների և այլ մասնագիտացված գերատեսչությունների գործունեության համակարգման ուժեղացումը։

Նշենք, որ Ադրբեջանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանն այս տարվա հուլիսին կանցկացնեն համատեղ օպերատիվ-մարտավարական «Бірлестік-2024» հրամանատարաշտաբային զորավարժությունները:

 

 

 

Добавить комментарий