Մենք հանձնառու ենք շարունակել համագործակցությունը «3+3» հարթակի միջոցով․ Զախարովա
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ իրանա-ադրբեջանական հարաբերությունների բարելավումն ընդհանուր դրական ազդեցություն կունենա Հարավային Կովկասի և Կասպից ծովի տարածաշրջանի իրավիճակի վրա։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է ռուսական պետական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։
«Մենք մեծ ներուժ ենք տեսնում Հարավային Կովկասի երկրների և նրանց հարևանների միջև տարածաշրջանային նախագծերի զարգացման գործում։ Այս տրամաբանությունը, մասնավորապես, ներդրված է «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի ընդլայնման մեր աշխատանքում։
Մենք հավատարիմ ենք Բաքվի և Թեհրանի հետ սերտ համագործակցությանը, այդ թվում՝ Ռուսաստան-Իրան-Բաքվի Հանրապետություն (խմբ.) երկխոսության ձևաչափի շրջանակում, ինչպես նաև «3+3» խորհրդատվական տարածաշրջանային հարթակի միջոցով։
Հիշեցնեմ, որ այն ներառում է Ռուսաստանը, Իրանը, Թուրքիան, Բաքվի Հանրապետությունը (խմբ.), Հայաստանը և Վրաստանը։
Մենք համոզված ենք, որ տարածաշրջանային խաղացողներն իրենք պետք է որոնեն առկա մարտահրավերների և խնդիրների լուծումները՝ առանց արտաքին միջամտության:
Կա համապատասխան դրական փորձ, և մենք պետք է ապավինենք դրան»,- հայտնել է նա։
Добавить комментарий