Հունգարիան արգելափակել է Ուկրաինային օգնության համար ՌԴ-ի ակտիվներն ուղարկելու ԵՄ-ի նախաձեռնությունը
Հունգարիան արգելափակել է ԵՄ-ի կողմից Ուկրաինային օգնության համար արգելափակված ռուսական ակտիվներից շահույթը հանելու հաստատման գործընթացը։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին գրում է «Financial Times» պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Հաղորդվում է, որ Եվրամիության երկրները մի քանի ամիս շարունակ քննարկել են մեխանիզմ, որը կօգնի Ուկրաինային զենք գնելու համար «Euroclear»-ում արգելափակված հաշիվներից մոտ 190 մլրդ եվրո ռուսական ակտիվներ գործի դնել: Մասնակից երկրները պայմանավորվել են դրանց համար տարեկան 2 մլրդ եվրո ուղարկել։
Պարբերականի տվյալներով՝ նախաձեռնությունն արգելափակել է Հունգարիայի դեսպանը։
«Financial Times»-ի զրուցակիցը կարծիք է հայտնել, որ Հունգարիան զիջումների չի գնա մինչև Եվրախորհրդարանի ընտրությունները, որոնք տեղի կունենան հունիսին:
Добавить комментарий