Опубликовано D.Guyumjyan -
deta

ՌԴ-ն հայտնել է, որ մոբիլիզացիայի նոր ալիք չի նախատեսվում

Պաշտոնական Կրեմլը հայտնել է, որ երկրում մոբիլիզացիայի նոր ալիք չի նախատեսվում։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին հայտնում է ռուսական պետական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։

«Ռուսաստանում ամեն օր կամավոր պայմանագրային զինծառայողների հավաքագրումը շատ ակտիվ է և շարունակվում է»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Պեսկովը միևնույն ժամանակ հավելել է, որ ռազմաճակատում իրավիճակը գտնվում է Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի վերահսկողության ներքո։

Հիշեցնենք, որ Ռուսաստանում մասնակի զորահավաք էր հայտարարվել 2022-ի սեպտեմբերի վերջին, ինչից հետո բազմաթիվ ռուսաստանցիներ սկսել էին լքել երկիրը և տեղափոխվել հարևան երկրներ՝ հիմնականում Վրաստան, Թուրքիա, Բաքվի Հանրապետություն և Հայաստան։ 

 

Добавить комментарий