Опубликовано D.Guyumjyan -
deta

Իսրայելը պնդում է՝ Գազայում պաշտպանական պատերազմ է ընթանում

Իսրայելի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Արդարադատության միջազգային դատարանի որոշմանը, որի համաձայն՝ Թել Ավիվը պարտավոր է դադարեցնել Ռաֆահում հարձակումները և ցանկացած այլ գործողություն, որը կարող է բացասաբար անդրադառնալ քաղաքի բնակչության վրա: Ըստ «Դետք»-ի՝ այս մասին հայտնում է «The Jerusalem Post» պարբերականը։

Դատարանը նաև պարտավորեցրել է Իսրայելին բաց պահել Ռաֆահի անցակետը և ապահովել փաստահավաք առաքելությունների անարգել մուտքը Գազայի հատված:

Իսրայելի ազգային անվտանգության խորհուրդը և արտաքին գործերի նախարարությունը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ պնդելով, որ ցեղասպանության համար Թել Ավիվին ներկայացվող մեղադրանքները «կեղծ են և նողկալի»:

Ըստ հրապարակման՝ իսրայելական ուժերը պաշտպանական պատերազմ են վարում՝ վերացնելու ՀԱՄԱՍ-ը և վերադարձնելու Գազայի հատվածում պահվող գերիներին: «Իսրայելը գործում է միջազգային իրավունքին համապատասխան»,- ասված է հայտարարության մեջ:

Թել Ավիվը նաև վստահեցնում է, որ Ռաֆահի տարածքում այնպիսի գործողություններ չեն իրականացնում, որոնք կարող են հանգեցնել Գազայի հատվածի բնակչության ամբողջական կամ մասնակի ոչնչացման:

Ըստ հայտարարության՝ իսրայելական կողմը բաց է պահում Ռաֆահի անցակետը մարդասիրական մատակարարումների համար և թույլ չի տա ահաբեկչական խմբերին վերահսկել այն:

Добавить комментарий