Опубликовано H.Minasyan -
Բաքուն կրկին քննադատում է Ֆրանսիային

Բաքուն կրկին քննադատում է Ֆրանսիային

Պաշտոնական Բաքուն կրկին քննադատում է Ֆրանսիային՝ Փարիզին մեղադրելով «գաղութատիրական հակումների և իսլամատյացության» մեջ։

««Ժողովրդավարության» անվան ներքո այդ երկրում ծավալված հակաադրբեջանական արշավը նպատակ ունի քողարկելու Ֆրանսիայի արտաքին քաղաքական ձախողումները»,- հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Այխան Հաջիզադեն՝ անդրադառնալով վերջին օրերին ֆրանսիական մի շարք պարբերականներում Ադրբեջանին նվիրված հրապարակումներին։

«Ադրբեջանը բռնապետություն որակելուց առաջ Ֆրանսիան պետք է դասեր քաղի իր իսկ գործունեությունից։ Ֆրանսիական կողմը պետք է հստակ գիտակցի, որ մեր երկրի դեմ հրահրված արշավը, հնչեցվող անվայելուչ հայտարարությունները և սադրանքներն անպատասխան չեն մնա»,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը։

Добавить комментарий