Опубликовано detq-editor -
Իրանը և Ռուսաստանը կխթանեն ազգային արժույթներով գործարքները

Իրանը և Ռուսաստանը կխթանեն ազգային արժույթներով գործարքները

Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն հայտարարել է, որ Ռուսաստանն ու Իրանը համագործակցում են բանկային ոլորտում և ծրագրում են ավելացնել ազգային արժույթների մասնաբաժինը երկկողմ գործարքներում։ Այս մասին տեղեկացնում է իրանական «Mehr» լրատվական գործակալությունը։

«Մենք շարունակում ենք աշխատել Իրանի հետ՝ միաժամանակ խթանելով ազգային արժույթով առևտրային գործարքները: 2021 թվականին նման հաշվարկների մասնաբաժինը գերազանցել է 60 տոկոսը: Դրական միտումը շարունակվել է անցյալ տարի»,- ասել է նա։

Անդրեյ Ռուդենկոն շեշտել է, որ Թեհրանի և Մոսկվայի փոխգործակցությունն ակտիվորեն զարգանում է կենտրոնական բանկերի և վարկային կազմակերպությունների մակարդակով։

Ռուս պաշտոնյան հիշեցրել է, որ ազգային ֆինանսական հաղորդագրությունների համակարգերի համաժամացման միջոցով ռուսական և իրանական բանկերի միջև ուղիղ կապի ալիքի ստեղծումն իրականացվել է այս տարվա հունվարի վերջին։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի և Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների պայմաններում երկու երկրները որոշում են կայացրել նախապատվություն տալ ազգային արժույթի կիրառմանը։

Добавить комментарий