Опубликовано H.Minasyan -
«Հայաստանը պետք է ընդունի Խոջալուում իրագործած վայրագությունները և ներողություն խնդրի մեզանից». Ալիև

«Հայաստանը պետք է ընդունի Խոջալուում իրագործած վայրագությունները և ներողություն խնդրի մեզանից». Ալիև

«Ամբողջ աշխարհը կտեսնի, թե ինչ է հայկական բարբարոսությունը: Հայաստանը պետք է դա ընդունի, պետք է ներողություն խնդրի մեզանից»,- ինչպես հաղորդում է APA-ն, այս մասին Իլհամ Ալիևը հայտարարել է Խոջալուի բնակիչների հետ հանդիպման ժամանակ:

«Հուշարձանի՝ Խոջալուի ցեղասպանության հուշահամալիրի ստեղծման հետ կապված հարցերը երկար տարիներ քննարկվել են, անգամ «Մայրական կանչ» հուշարձանի կողքին տեղ է ընտրվել, նախագիծը պատրաստվել։ Բայց ամեն տարի ես վերջնականապես հավանություն չէի տալիս դրան, քանի որ կարծում էի` այս հուշահամալիրը պետք է ստեղծվի Խոջալուում։ Եվ այդպես էլ եղավ։ Նույն նախագիծը բերեցինք, և փետրվարի 26-ին Խոջալուի հուշահամալիրի հիմքը դրվեց։ Այստեղ կկառուցվի, ու ամբողջ աշխարհը կտեսնի, թե ինչ է հայկական բարբարոսությունը։ Սա ճիշտ է, և սա պետք է իմանան բոլորը։ Հայաստանն ինքը պետք է դա ընդունի, պետք է ներողություն խնդրի մեզանից։ Միայն դրանով Հայաստանի ներկայիս ղեկավարությունը կարող է գոնե մի փոքր մաքրել այս վայրենիների, վանդալների ու արյուն հեղողների մեղքերը։ Եթե ​​դա չանի, ապա կարծում եմ՝ Հայաստանն ինքը երբեք չի կարողանա ոտքի կանգնել։ Առաջին հերթին Հայաստանն ինքը պետք է ճանաչի այս ողբերգությունը, սա հանցագործություն է, պատերազմական հանցագործություն»,- ընդգծել է Բաքվի բռնապետը։

Добавить комментарий