Опубликовано G.Avetisyan -
789635

Մենք ինչ կանենք մեր երկրում, ձեր գործը չէ. Բագրատ Սրբազանը՝ Ալիևին

Մենք այստեղի այսպես կոչված ներկայացուցիչներին պատասխանելու բան չունենք։ Մեր պատասխանն իրենց թելադրողներին է ուղղված։ Այսօր մեկն է թելադրողը, որը Ալիև է կոչվում։ Այս մասին հայտարարել է Բագրատ Սրբազանը այսօր կայացած հավաքի ժամանակ: 

«Հենց իրեն եմ ասում՝ մենք ինչ կանենք մեր երկրում ձեր գործը չէ ու մենք ինչ անելու ենք, մեր ուզածով ենք անելու, ոչ թե ձեր։ Այսօր Հայաստանում ունեք ներկայացուցիչ, որը ձեր ուզածով է անում, բայց վաղը ստիպված եք լինելու անել այն, ինչ մենք ենք ուզում»,- ասել է Սրբազանը։

 

Добавить комментарий