Опубликовано G.Avetisyan -
դսվ

«Այս բարձունքները մեզ թույլ կտան վերահսկել հայկական բանակը». Բաքվի ԶԼՄ-ները տեսանյութեր են տարածում

Բաքվի Հանրապետության պետական ​​լրատվամիջոցները իրենց առաջին ռեպորտաժներն են նկարահանում Տավուշի մարզի հանձնված տարածքներից՝ ընդգծելով, թե որքան մեծ ռազմավարական նշանակություն ունի Տավուշը ադրբեջանական բանակի համար: 

Ներկայացվող տեսանյութում ադրբեջանցի ռազմական փորձագետը հայտարարում է, թե «այս բարձունքները մեզ թույլ կտան վերահսկել հայկական բանակը»: Նա նշում է, որ բարձունքները ռազմավարական նշանակություն ունեն, դրանք լայն  հնարավորություն են տալու վերահսկողության ներքո պահել հայկական մի քանի գյուղեր՝ Բաղանիսը, Ոսկեպարը։

«Բացի այդ դա հնարավարություն է տալիս դիտարկման ու վերահսկողության ներքո պահել հայկական բանակի ապագա գործողություններն ու ցանկացած շարժ»,- նշում է Բաքվի փորձագետը։

 

Video file

Добавить комментарий