Опубликовано H.Andreasyan -

ԱԱԾ-ում այլևս գեներալ-լեյտենանտի կոչում չեն շնորհի

ԱԱԾ տնօրենի և նրա տեղակալների պաշտոնները կդառնան քաղաքացիական պաշտոն, գրում է «Sputnik Արմենիա»-ն:

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում այլևս գեներալ-լեյտենանտի կոչում չեն շնորհի։ Որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։

«Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» ՀՀ օրենքում ավելի վաղ ընդունված փոփոխությունների հիման վրա ԱԱԾ տնօրենի և նրա տեղակալների պաշտոնները զինվորականներից անցել են հաստիքայինի, իսկ այսօրվա որոշմամբ արդեն գեներալ-լեյտենանտի կոչում ԱԱԾ համակարգում այլևս չի շնորհվի:

Այսպիսով` ԱԱԾ-ում ծառայության ընթացքում գեներալ-լեյտենանտի կոչում ստացած վերջինը, ամենայն հավանականությամբ, կլինի նրա գործող ղեկավար Արմեն Աբազյանը (2023 թվականի դեկտեմբերի վերջին):

Добавить комментарий