Опубликовано detq-editor -
Իրանի հրթիռային ծրագիրը պաշտպանական է. Իրանի ԱԳՆ

Իրանի հրթիռային ծրագիրը պաշտպանական է. Իրանի ԱԳՆ

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նասեր Քանաանին հայտարարել է, որ Իրանի հրթիռային ծրագիրն իր բնույթով պաշտպանական է։ Ինչպես հաղորդում է իրանական «Mehr» լրատվական գործակալությունը, Քանաանին այս մասին ասել է՝ մեկնաբանելով  հրթիռային ծրագրի վերաբերյալ Ֆրանսիայի արտգործնախարարի հայտարարությունները։

«Նման հայտարարությունները չեն նպաստում Իրանի և եվրոպական կողմերի միջև խնդիրների և տարաձայնությունների լուծմանը։ Իրանի հրթիռային ծրագիրն իր բնույթով պաշտպանական է՝ հիմնված երկրի օրինական իրավունքների և միջազգային կանոնների վրա, և կապ չունի պատժամիջոցների վերացման բանակցությունների հետ»,- ասել է Քանաանին:

Նա նաև հայտնել է, որ Իրանը խստորեն կպատասխանի երկրի ազգային անվտանգության դեմ ուղղված ցանկացած գործողության։ Նրա խոսքով՝ Իսլամական Հանրապետությունը վճռականորեն դիմակայում է բոլոր սպառնալիքներին և սպառնացող կողմերին։

ԱԳՆ խոսնակը հավելել է, որ ԱՄՆ-ն պետք է պատասխանատվության ենթարկվի Իրանի ազգային անվտանգության դեմ ուղղված Իսրայելի ցանկացած արարքի համար, քանի որ ԱՄՆ-ն սիոնիստական ​​ռեժիմի դաշնակիցն է։

Добавить комментарий