Խամենեին ընդունել է Բաշար Ասադին
Իրանի գերագույն ղեկավար Ալի Խամենեին ընդունել է այցով Թեհրանում գտնվող Սիրիայի նախագահ Բաշար Ասադին:
Բաշար Ասադը ցավակցություն է հայտնել Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի և արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի մահվան կապակցությամբ, որոնք զոհվել են ուղղաթիռի կործանման հետևանքով:
Քննարկվել են նաև երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և միջազգային հարցեր, այդ թվում՝ Գազայում տիրող իրավիճակը:
Добавить комментарий