Ֆիդանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Բլինքենին
Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը Չեխիայի մայրաքաղաք Պրագայում ՆԱՏՕ-ի արտգործնախարարների ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։ Այս մասին հայտնում է թուրքական «TRT Haber» լրատվական կայքը։
Կողմերը քննարկել են Գազայում վերջին իրավիճակի, հրադադարի շուրջ բանակցությունների և երկու պետությունների միջև հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ հարցերը, Սիրիայում, ինչպես նաև Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները:
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ընդառաջ անդրադարձ է եղել երկկողմ հարաբերություններին, ինչպես նաև Հյուսիսատլանտյան դաշինքին վերաբերող այլ հարցերի:
Добавить комментарий