Բաքուն ու Իսլամաբադը քննարկում են Անկարայի մասնակցությամբ եռակողմ ձևաչափի ամրապնդումը
Պակիստանում գտնվող Բաքվի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովին ընդունել է այդ երկրի վարչապետ Շահբազ Շարիֆը։
Բաքվի ԱԳՆ-ի մամուլի ծառայության համաձայն՝ կողմերը քննարկել են երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման հեռանկարները ինչպես ռազմական, այնպես էլ տնտեսական, էներգետիկ ոլորտներում:
«Նշվել է, որ բոլոր ոլորտներում Բաքու-Պակիստան-Թուրքիա եռակողմ համագործակցության ձևաչափի ակտիվության ամրապնդումը հատուկ ներդրում կունենա փոխշահավետ համագործակցության մեջ և կծառայի երեք երկրների տարածաշրջանային ու գլոբալ դիրքերի ամրապնդմանը»,- ասված է ադրբեջանական կողմի հաղորդագրությունում:
Добавить комментарий