Թուրքիայի նախագահը և Լիբիայի վարչապետը քննարկել են երկկողմ հարաբերությունները
Մարտի 31-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախագահական համալիրում ընդունել է Լիբիայի վարչապետ Աբդուլհամիդ Դիբեյբեյին:
Այս մասին հայտնում է թուրքական «TRT Haber» լրատվական կայքը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Թուրքիա-Լիբիա հարաբերությունները, տարածաշրջանային և միջազգային հարցերը, Լիբիայում տեղի ունեցած վերջին զարգացումները և իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը։
Добавить комментарий