Опубликовано A.Gevorgyan -
Gyh

Փաշինյանն ընտրել է կոլաբորացիոնիզմը՝ գերադասելով վտանգել հայոց պետության գոյությունը, քան զրկվել իր իշխանությունից. ադրբեջանագետ

Բաքվի (խմբ.) իշխող ուժի պատգամավոր Հիքմեթ Բաբաօղլուն խոսել է այն մասին, թե ինչ ակնկալիքներ ունեն Փաշինյանից «խաղաղության պայմանագիր» կնքելու ճանապարհին։ «Փաշինյանն այս պահին փորձում է ձերբազատվել ներքին գործոնից՝ վերջին հարձակումը կատարելով եկեղեցու վրա, որպեսզի վերացնի եկեղեցու և արմատականների գործոնը։ Փաշինյանը ցանկանում է պետություն ստեղծել, իսկ եկեղեցին դա չի ուզում թույլ տալ, քանի որ Հայաստանում միշտ պետությանը փոխարինելու գործառույթ է իրականացրել։ Կարծում եմ, որ այս պայքարը կհանգեցնի Փաշինյանի հաջողությանը»։

Մյուս պահանջը, որ Փաշինյանի առջև դրված է, դա «Զանգեզուրի միջանցքի» հարցն է։ Բաբաօղլուի խոսքից ակնհայտ է դառնում, որ Փաշինյանի առաջ պահանջ է դրված ապահովել Բաքվի Հանրապետության (խմբ.) անխոչընդոտ կապը Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ մինչև նոյեմբեր՝ «COP 29»-ը։

Ադրբեջանցի փորձագետ Էլխան Շահինօղլուն էլ իր մեկնաբանության մեջ նշում է, որ Բաքուն (խմբ.) ուշիուշով հետևում է Հայաստանում ընթացող զարգացումներին, քանի որ «արմատականները դուրս են եկել Փաշինյանի դեմ»։ «Փաշինյանը Բաքվի (խմբ.) համար կարևոր գործ է անում, փորձում է խաղաղություն կառուցել․․»,- նշում է ադրբեջանցի փորձագետը։

Փաշինյանը հոյակապ գիտի, թե ինչ պահանջներ են դրված իր և Հայաստանի առաջ, գիտի, որ դրանց իրագործումը հարցականի տակ է դնելու Հայաստանի՝ որպես պետության գոյության հեռանկարը։ Այդքանով հանդերձ, շարունակում է կատարել Բաքվի պահանջները։ Կոլաբորացիոնիզմի ու իշխանությունից զրկվելու միջև Փաշինյանն ընտրել է կոլաբորացիոնիզմը՝ գերադասելով վտանգել հայոց պետության գոյությունը, քան զրկվել իր իշխանությունից։

Добавить комментарий