ՀԱՊԿ «Անխախտ եղբայրություն» զորավարժություններն անցկացվելու են Ղրղզստանում
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) ուժերի «Անխախտ եղբայրություն» զորավարժությունները 2023 թ․ կանցկացվեն Ղրղզստանում։
Այդ մասին երեքշաբթի մամուլի ասուլիսում հայտարարել է ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը։
«Ղրղզստանի Հանրապետության տարածքում նախատեսվում է անցկացնել համատեղ զորավարժություններ ՀԱՊԿ «Անխախտ եղբայրություն» խաղաղապահ ուժերի հետ, որոնց ընթացքում կմշակվեն ճգնաժամային գոտում հետկոնֆլիկտային կարգավորման խնդիրները, խաղաղապահ գործողությունների անցկացումը»,- ասել է Սիդորովը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Երևանը որոշում է կայացրել իր տարածքում չանցկացնել զորավարժությունները։ ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետը Հայաստանի դիրքորոշման կապակցությամբ հայտարարել է, որ կազմակերպության զորավարժությունների տեղափոխումը ցանկացած պետության իրավունքն է։
Добавить комментарий