Ալաքբարլին նշել է, որ կհրապարակեն ադրբեջանցիների անուններ, որոնք «բռնությունների» են ենթարկվել Հայաստանում 1987-1991 թվականներին
«1987-1991 թվականներին որոշվել են Արևմտյան Ադրբեջանում՝ այսօրվա Հայաստանի տարածքում ցեղասպանության ենթարկված գյուղերի, քաղաքների ճշգրիտ թիվը և անունները, կազմվել է իրենց տներից վտարված հայրենակիցների (ադրբեջանցիների - խմբ.) ցուցակը»,- այս մասին ասել է Արևմտյան Ադրբեջանի համայնքի նախագահ, խորհրդարանի պատգամավոր Ազիզ Ալաքբարլին։
Նրա խոսքով՝ համայնքը Արևմտյան Ադրբեջան վերադառնալու հայեցակարգում դրել է կոնկրետ խնդիրներ և դրանք իրականացնում է քայլ առ քայլ. «Որպես առաջին քայլ՝ վերջին տեղահանության ժամանակ՝ 1987-1991 թվականներին, Արևմտյան Ադրբեջանում, որը մեր պատմական հողն է, ներկայիս Հայաստանի տարածքում սկսել են փաստագրել ցեղասպանության հանցագործությունը։ Իհարկե, նախ որոշեցինք ցեղասպանության ենթարկված մեր գյուղերի, քաղաքների ճշգրիտ թիվը և անունները։ Կազմեցինք այս բնակավայրերից վտարված մեր հայրենակիցների անունների ցուցակը։ Նա հավելել է, որ իրականում դա ավելի բարդ գործընթաց էր, քան իրենք էին կարծում, քանի որ այդ օրվանից անցել է մոտ 36 տարի, և այդ ընթացքում մարդկանց մի մասը լքել է երկիրը, փոխել բնակության վայրը, ուստի դժվար է որոշել, թե որտեղ են ապրում. «Չնայած դժվար էր, բայց մեզ հաջողվեց դա անել, և պատրաստվում ենք այդ ամենը պաշտոնապես հրապարակել հանրության լայն շրջանակների համար»։
«Արևմտյան Ադրբեջանը արհեստածին եզրույթ է, հետևաբար այս կեղծ համայնքի անվան ներքո իրականացվող գործունեությունն առնչություն չունի իրականության հետ։
Добавить комментарий