Ֆիդանը պաշտոնական այցով գտնվում է Չինաստանում
Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը պաշտոնական այցով գտնվում է Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում։ Այս մասին տեղեկանում ենք թուրքական «TRT Haber» լրատվական կայքից։
Հաքան Ֆիդանը Պեկինում հանդես է եկել «Թուրքիա-Չինաստան հարաբերությունները փոփոխվող աշխարհակարգում» խորագրով ելույթով։
Նա հանդիպել է Չինաստանի կոմկուսի կենտկոմի քաղբյուրոյի անդամ, քաղաքական և իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Չեն Վենչինգի հետ։
Ֆիդանն ավելի ուշ ներկա է գտնվել Պեկինում Թուրքիայի դեսպանատանը կազմակերպված ծրագրին, հանդիպել է Պեկինում բնակվող թուրք գործարարների ու քաղաքացիների հետ։
Նշենք, որ թուրք պաշտոնյան կմեկնի նաև Սինցզյան ույղուրական ինքնավար մարզ այցի ծրագրի շրջանակում, որը կտևի մինչև հունիսի 5-ը։
Добавить комментарий