Опубликовано H.Minasyan -
Kayseri'de eğitim uçağı düştü: 2 şehit

Թուրքիայում ուսումնամարզական ինքնաթիռ է կործանվել

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Կայսերիում ուսումնամարզական ինքնաթիռ է կործանվել:

«Թուրքիայի ռազմաօդային ուժերի հրամանատարությանը պատկանող «SF-260D» տիպի ուսումնական ինքնաթիռը, որը վարժության նպատակով օդ է բարձրացել Կայսերիի օդային տարածքի 12-րդ գլխավոր բազայի հրամանատարությունից, կործանվել է անհայտ պատճառով։ Սկսվել են որոնողափրկարարական աշխատանքները»,- նշված է հաղորդագրության մեջ:

Սկսվել են որոնողափրկարարական աշխատանքները, իսկ ուսումնական ինքնաթիռի կործանման պատճառները պարզվում են։

Նշվում է, որ ինքնաթիռում գտնվող 2 օդաչուները զոհվել են։

Добавить комментарий