Թուրքիայի Պնախարարն ընդունել է ԱՄՆ ռազմածովային ուժերի հրամանատարին
Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերն Անկարայում ընդունել է ԱՄՆ ռազմածովային ուժերի հրամանատար, ծովակալ Լիզա Ֆրանչետտիին։ Այս մասին հայտնում է թուրքական «TRT Haber» լրատվականը։
Թուրքիայի պաշտպանական գերատեսչության տարածած հաղորդագրության համաձայն` Ֆրանչետտիին հրավիրել է Թուրքիայի ռազմածովային ուժերի հրամանատար, ծովակալ Էրջյումենթ Թաթլըօղլուն։
Հանդիպմանը ներկա են եղել Թաթլըօղլուն և Անկարայում ԱՄՆ դեսպան Ջեֆրի Ֆլեյքը:
Հանդիպումից այլ մանրամասներ հայտնի չեն։
Добавить комментарий