Опубликовано D.Guyumjyan -
detq

ԱՄՆ-ն ԱԹՍ-ներ արտադրող իրանական 4 ընկերության դեմ պատժամիջոցներ է սահմանել

ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը հայտնել է, որ Վաշինգտոնը միացել է ԵՄ-ին՝ անօդաչու թռչող սարքերի մշակման համար պատժամիջոցներ կիրառելով իրանական չորս կազմակերպության և մեկ անձի նկատմամբ: Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայն»-ը։

ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ նշվել է, որ պատժամիջոցների ցուցակում ընդգրկված է «Ռայան Ռոշդ Աֆզար» ընկերության հետ կապված չորս սուբյեկտ։ Պատժամիջոցներ են կիրառվել նաև անօդաչու թռչող սարքերի հինգ արտադրողի կառավարող, Իրանի ՊՆ-ի կողմից վերահսկվող ավիացիոն արդյունաբերության կազմակերպության ղեկավարի նկատմամբ։

Վաշինգտոնն ու Բրյուսելը պնդում են՝ Իրանի արտադրած անօդաչու սարքերը մատակարարվում են Ռուսաստանին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում Իրանի դաշնակիցներին: 2023 թվականի դեկտեմբերին ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել իրանական հինգ անօդաչու թռչող սարքերի ընկերության նկատմամբ այն բանից հետո, երբ Ուկրաինայի զինված ուժերը հայտնել են, որ ռուսական բանակն օգտագործում է իրանական «Շահեդ» անօդաչու թռչող սարքեր՝ արտադրված Ռուսաստանում: 

Հիշեցնենք՝ Իրանը բազմիցս հերքել է Ռուսաստանին անօդաչու թռչող սարքեր մատակարարելու վերաբերյալ մեղադրանքները։ 

 

Добавить комментарий