Իրանի ՀՕՊ ուժերը պաշտպանության մի շարք հեռահար համակարգեր կներկայացնեն
Իրանի Իսլամական Հանրապետության բանակի հակաօդային պաշտպանության ուժերի հրամանատար Ալիռեզա Սաբահի Ֆարդը հայտարարել է՝ մոտ ապագայում մի շարք հեռահար հակաօդային պաշտպանության համակարգեր կներկայացվեն։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական կառավարամետ «Mehr» լրատվական գործակալությունը։
«Մոտ ապագայում մի շարք հեռահար ՀՕՊ համակարգեր կներկայացվեն, իսկ բանակի հակաօդային պաշտպանության մարտական կազմակերպությունը կհամալրվի հզոր և արդյունավետ տեղական սպառազինությամբ»,- ասել է Սաբահի Ֆարդը:
Իրանցի բարձրաստիճան զինվորականը կարևորել է երկրի զինված ուժերում իրականացվող բարեփոխումներն ու արդիականացման գործընթացը։
«Սպառնալիքներին համապատասխան՝ պաշտպանական կարողությունները արդիականացվում և օպտիմիզացվում են, մասնագիտացված մարդկային ռեսուրսներն այս առումով նույնպես օժտված են անհրաժեշտ հմտություններով»,- եզրափակել է նա։
Добавить комментарий