Опубликовано H.Minasyan -
Մոսկվան պատրաստակամ է աջակցելու Երևանի և Բաքվի հաշտեցմանը․ Գալուզին

Մոսկվան պատրաստակամ է աջակցելու Երևանի և Բաքվի հաշտեցմանը․ Գալուզին

Մոսկվան վերահաստատում է իր պատրաստակամությունն աջակցելու Երևանի և Բաքվի հաշտեցմանը, ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

ՌԴ փոխարտգործնախարարը նշել է, որ դրական են գնահատում խաղաղության պայմանագրի մշակման նպատակով Հայաստանի և Բաքվի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի ու Ջեյհուն Բայրամովի` մայիսի 10-ին և 11-ին Ղազախստանում տեղի ունեցած հանդիպումները՝ շեշտելով, որ դա ևս մեկ կարևոր քայլ էր Հարավային Կովկասում խաղաղություն և կայունություն հաստատելու ճանապարհին։

«Մոսկվան արդեն երկու անգամ՝ 2023 թվականի մայիսին և հուլիսին, ընդունել է Բաքվի և Երևանի միջև խաղաղ բանակցությունների փուլերը»,- ասել է Գալուզինը՝ նշելով, որ պատրաստ են շարունակել լիարժեք աջակցություն ցուցաբերել «Ռուսաստանի երկու եղբայրական ժողովուրդների հաշտեցմանը, նպաստել փոխընդունելի և հավասարակշռված լուծումների որոնմանը՝ ի նպաստ տարածաշրջանի բոլոր երկրների անվտանգության ու բարգավաճման»։

Добавить комментарий