Մենք մեր կողմից պատրաստ ենք ձեռնարկել հաջորդ անհրաժեշտ քայլերը. Բայրամով
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը այսօր Հունգարիայի իր գործընկերոջ հետ Բաքվում կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու գործընթացին։ Այս մասին հայտնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը։
Ադրբեջանցի պաշտոնյան նշել է, որ հարաբերությունների կարգավորումը ներառում է նաև սահմանի հատվածների սահմանազատումը և սահմանագծումը։ «Արդյունքում մենք մտքեր փոխանակեցինք երկու կողմերի միջև գործընթացի վրա ադրբեջանական օկուպացված 4 գյուղերն ազատելու դրական ազդեցության մասին»,- ասել է նա։
Բայրամովի խոսքով՝ Բաքուն հանձնառու է խաղաղության գործընթացին. «Մենք մեր կողմից պատրաստ ենք ձեռնարկել հաջորդ անհրաժեշտ քայլերը»։
Добавить комментарий