786

Նիկոլ Փաշինյանի օրակարգում Բաքու այց ծրագրված չէ․ Նազելի Բաղդասարյան. «News.am»

Ադրբեջանցի լրագրող, քաղաքագետ, միջազգային հարաբերությունների փորձագետ Ահմեթ Շաիրօղլուն X-ի իր ալիքում գրել է, որ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերին մեկնելու է Բաքվի Հանրապետություն (խմբ.)՝ մասնակցելու ՄԱԿ-ի «COP29» գագաթնաժողովին։

Վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը «NEWS.am»-ին փոխանցեց, որ Փաշինյանի օրակարգում նման հարց չկա։

«Փորձագետը արտահայտել է իր սուբյեկտիվ ընկալումը, որը վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային օրակարգի հետ ոչ մի կապ չունի: Վարչապետի աշխատանքային օրակարգում նման այց չի ծրագրվում»,- ասել է նա:

Добавить комментарий