Շուշիում կանցկացվի Թյուրքական պետությունների կազմակերպության ոչ պաշտոնական գագաթնաժողով. Ալիև
Շուշիում Ալիևի նախաձեռնությամբ տեղի կունենա Թյուրքական պետությունների կազմակերպության ոչ պաշտոնական գագաթնաժողովը, քանի որ, ըստ Բաքվի բռնապետի, արագ, այսինքն՝ շարունակական շփումների կարիք կա, միևնույն ժամանակ գագաթնաժողովի յուրաքանչյուր հանդիպում միության ամրապնդման ուղղությամբ հաջորդ քայլն է:
Ալիևը նշել է, որ երախտապարտ է իր գործընկերներին, որոնք աջակցել են այս նախաձեռնությանը, և ուղիղ մեկ ամսից Շուշիում (խմբ․) տեղի կունենա ոչ պաշտոնական գագաթնաժողովը։
Հանդիպման հիմնական թեմաները վերաբերելու են տրանսպորտին և կլիմային։ Ըստ Բաքվի ղեկավարի` «Միջին միջանցքի» բացումն ու բեռնափոխադրումների ավելացումը հիմնական խնդիրներն են, ուստի նա կարևորել է «Միջին միջանցքի» ներուժն աշխարհում։
«Այսօր տրանսպորտային կապերի ստեղծումն ու ընդլայնումը թյուրքական աշխարհի միավորման հետ սերտորեն կապված գործընթաց են»,- ասել է նա։
Добавить комментарий