Опубликовано A.Gevorgyan -
hyuj

Ալիևն անդրադարձել է Հայաստանի Սահմանադրությանը

Ալիևը հանդիպել է Թյուրքական պետությունների խորհրդարանական վեհաժողովի անդամ երկրների խորհրդարանների նախագահների հետ։

Հանդիպմանն անդրադառնալով Հայաստանին` ի թիվս այլ հարցերի նա նշել է, որ եթե 2020 թվականին Հայաստանը խաղաղ ճանապարհով վերադարձներ հողերը, ապա Ղարաբաղյան երկրորդ պատերազմի և «հակաահաբեկչական» գործողության կարիքը չէր լինի։

«Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին, կարող եմ ասել, որ մենք կարծում ենք, որ մի քանի բաց հարց դեռ մնում է։ Դրանցից մեկը Հայաստանի Սահմանադրությունն է, որը տարածքային պահանջներ ունի Բաքվի Հանրապետության (խմբ.) նկատմամբ։ Երկրորդ՝ պետք է դադարեցնել Հայաստանի անհիմն տարածքային պահանջները Բաքվի Հանրապետության (խմբ.) և Թուրքիայի նկատմամբ։ Իհարկե, մենք դա արդեն առաջարկել ենք հայկական կողմին, որ Բաքվի Հանրապետությունը (խմբ.) և Հայաստանը պետք է համատեղ դիմեն ԵԱՀԿ-ին՝ Մինսկի խումբը չեղարկելու համար։ Մինսկի խմբի կարիքը չկա, այն հիմա չի գործում։ Մենք դե ֆակտո թույլ չենք տա, որ այն գործի։ Մնում է, որ այն դե յուրե չեղարկվի օրինական ճանապարհով, և սա ցույց կտա, թե որքան անկեղծ է Հայաստանը։ Եթե ​​Հայաստանը նախընտրում է պահպանել Մինսկի խումբը, ապա մեր նկատմամբ նրանց տարածքային պահանջները կշարունակվեն»,- նշել է Բաքվի բռնապետը։ 

Նա հավելել է, որ Հայաստանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագիր ստորագրելն ուղղակի անհնար է, քանի դեռ Հայաստանի գործող Սահմանադրությունը մնում է անփոփոխ։

Թշնամի պետության որդեգրած քաղաքականութան համաձայն` խաղաղության պայմանագիրն ընդամենը պատրվակ է իրենց առջև դրված խնդիրները լուծելու համար։ 

 

Добавить комментарий