Ադրբեջանի նախագահն ընդունել է ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցչին
Ադրբեջանի նախագահն ընդունել է ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցչին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է ՌԴ ԱԳ նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևին։ Խովաևը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցերով ՌԴ ԱԳ նախարարի հատուկ ներկայացուցիչն է։
Այս մասին հայտնել են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Խովաևն Ալիևին տեղեկացրել է տարածաշրջան կատարած այցի և Ռուսաստանի ձեռնարկած քայլերի մասին։ Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, խաղաղության պայմանագրի նախապատրաստման բանակցային գործընթացի վերաբերյալ հարցեր։
«Մեր երկրների միջև համագործակցությունը զարգանում է տարբեր ոլորտներում»,-նշել է Իլհամ Ալիևը։
Добавить комментарий