Տարածաշրջանում սահմանների ու ժողովրդագրության փոփոխություն չենք ընդունում․ Ալի Բաղերի Քանի
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Ալի Բաղերի Քանին վերահաստատել է՝ Թեհրանը դեմ է տարածաշրջանում սահմանների ու ժողովրդագրության ցանկացած փոփոխության։
Ըստ «Դետք»-ի՝ այս մասին իրանցի դիվանագետն ասել է CNN-ի թուրքական ծառայությանը տված հարցազրույցում։
Ալի Բաղերի Քանին շեշտել է՝ իրանական կողմը հանդես է գալիս հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման օգտին, սակայն չի ընդունում տարածաշրջանային սահմանների փոփոխությունները։
«Մենք ողջունում ենք ցանկացած նախաձեռնություն, որը կարող է տարածաշրջանի զարգացման հիմքեր ստեղծել, սակայն որևէ պարագայում տարածաշրջանում սահմանների ու ժողովրդագրության փոփոխություն չենք ընդունում»,- ասել է նա՝ անդրադառնալով այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցում Թեհրանի դիրքորոշմանը։
Հիշեցնենք, որ պաշտոնական Երևանը բազմիցս հայտարարել է, որ տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցում չպետք է լինի «միջանցքային տրամաբանություն», և Հայաստանը պատրաստ է քննարկել միայն փոխշահավետ տրանսպորտային ուղիների բացման հարցերը։ Պաշտոնական Թեհրանը նույնպես պնդել է, որ դեմ է ցանկացած փոփոխության, որը կվտանգի հայ-իրանական սահմանի կենսունակությունը։
Добавить комментарий