Опубликовано D.Guyumjyan -
դետք

Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը հաստատել է նախագահի թեկնածուներին

Իրանի Իսլամական Հանրապետության Սահմանադրության պահապանների խորհուրդը հաստատել է նախագահի թեկնածուների անունները։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը՝ հղում անելով երկրի ներքին գործերի նախարարության հայտարարությանը։

Հաղորդվում է, որ Իրանի նախագահի պաշտոնի համար պայքարելու առաջադրված 81 թեկնածուից խորհուրդը հաստատել է միայն 6-ին։  Հաստատված թեկնածուներն են Մասուդ Փեզեշքիանը, Մոսթաֆա Փուր Մոհամադին, Սաիդ Ջալիլին, Ալիռեզա Զաքանին, Ամիրհոսեյն Քազիզադե Հաշեմին և Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։ 

Իրանի նախագահի թեկնածուներից 5-ը պահպանողական են, և միայն մեկը՝ Փեզեշքիանը՝ բարեփոխական։

Հաստատված թեկնածուներից Իրանի նախագահ ընտրվելու ամենամեծ հնարավորություններն ունի Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, որը, 2020 թվականից սկսած, զբաղեցնում է Իրանի խորհրդարանի նախագահի պաշտոնը։ Նախքան սա Ղալիբաֆը զբաղեցրել է Թեհրանի քաղաքապետի, Իրանի ոստիկանական ուժերի և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարի պաշտոնները։

Հիշեցնենք՝ Իրանում արտահերթ նախագահական ընտրությունները տեղի կունենան հունիսի 28-ին։




 

Добавить комментарий