Опубликовано A.Gevorgyan -
hyuj

Ալիևը և Էրդողանը քննարկել են տարածաշրջանային հարցեր

Ինչպես տեղեկացրել էինք, հանդիպել են Իլհամ Ալիևը և Ռեջեփ Էրդողանը։ 

Հանդիպմանը քննարկվել են էներգետիկայի, տրանսպորտի, տնտեսության, առևտրային հարաբերությունների ընդլայնման, պաշտպանության, ռազմական արդյունաբերության և այլ ոլորտներում երկու երկրի միջև համագործակցության հարցեր։

Հատկապես նշվել են Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու հնարավորությունների ընդլայնումը, «Միջին միջանցքի» զարգացման հետ կապված երկու երկրի համատեղ իրականացվող աշխատանքների կարևորությունը։

Էրդողանը հայտարարել է, որ մասնակցելու է Շուշիում կայանալիք ոչ պաշտոնական գագաթնաժողովին։

 

Добавить комментарий