Опубликовано detq-editor -
Իրանն իր ուղղաթիռները զինել է տեղական արտադրության ականներով

Իրանն իր ուղղաթիռները զինել է տեղական արտադրության ականներով

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժամիավորումներն իր ուղղաթիռները զինել է ծովային տարբեր ականներով:Տեղեկությունը հրապարակել է «Tasnim»-ը։

Իրանի պետական հեռուստատեսությամբ ցուցադրվող վավերագրական ֆիլմում պատկերված է, թե ինչպես են ԻՀՊԿ ՌԾՈւ-ի ծովային ականներով զինված ուղղաթիռները կարողանում իրականացնել ծովային գործողություններ։

ԻՀՊԿ ռազմածովային նավատորմի Մի-17 ուղղաթիռներն այժմ կարող են միջոցներ կիրառել հակառակորդի սուզանավերի դեմ։

Իրանական ծովային «Մահամ-II» ականը, որը 350 կիլոգրամ պայթուցիկ է պարունակում, ունի ձայնային և մագնիսական սարքավորումներ։ «Մահամ-II»-ը տեղակայվում է ծովում՝ 10-50 մետր հեռավորության վրա, և կարող է խոցել մինչև 250 տոննայանոց ու 4-15 հանգույց արագությամբ նավարկող տարբեր նավեր, սուզանավեր։

ԻՀՊԿ ռազմածովային ուժերի ուղղաթիռները զինված են նաև «Noor» հականավային թևավոր հրթիռներով՝ հեռահարությունը 120 կիլոմետր, օդային բազավորման «Qader» հրթիռներով՝ հեռահարությունը 200 կիլոմետր, և 57 միլիմետր տրամաչափի «С-5»  հրթիռային կայանքներով։

Добавить комментарий