Опубликовано H.Andreasyan -
800

Բաքվի վրա ճնշման մի քանի գործիք է մնացել, օրինակ՝ ԼՂ ժողովրդի իրավունքների հարցը, որն էլ ՀՀ-ն իր ձեռքով փակում է. Մարուքյան

Հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանն անդրադարձել է Ալիևի հերթական պահանջներից մի քանիսին:

«Ալիևը հայտարարել է, որ ՀՀ-ն պետք է Բաքվի Հանրապետության (խմբ․) հետ դիմի ԵԱՀԿ, որ Մինսկի խմբի համանախագահների ինստիտուտը լուծարվի, ՀՀ-ն ճանաչի Խոջալուի ցեղասպանությունն ու ներողություն խնդրի, ՀՀ-ն պետք է փոխի Սահմանադրությունը, այլապես խաղաղության պայմանագիր իրենք չեն կարող կնքել»,- այս հարցերին անդրադարձել է Մարուքյանը՝ նշելով նաև, որ Մինսկի խմբի համանախագահների լուծարման վերաբերյալ Ալիևի հայտարարությանը ՀՀ ԱԳՆ-ից արձագանք չի եղել:

«Ի պատասխան Ալիևի՝ ուզում եմ ասել, որ համանախագահների ինստիտուտը չի ստեղծվել ՀՀ կամ Բաքվի Հանրապետության (խմբ․) պահանջով կամ մեր համատեղ դիմումով: Այլ ստեղծվել է այն պատճառով, որ կար ԼՂ (Արցախ - խմբ․) հակամարտություն, ինչի համար էլ միջազգային հանրությունը ստեղծել է այդ ինստիտուտը: Ինչո՞ւ է Ալիևն անդադար ուզում ԼՂ հակամարտության բոլոր հետքերը վերացնել, որովհետև ինքը հասկանում է, որ ցեղասպան է, որ էթնիկ զտման է ենթարկել մի ամբողջ ժողովրդի ու հասկանում է, որ նրանց վերադարձի իրավունքն ուժի մեջ է, միջազգային իրավունքը նրանց կողմից է, այլ բան է, որ ՀՀ-ն այդ թեման փակել է»,- նշել է Մարուքյանը:

Նա ընդգծել է, որ Ալիևի պահանջը՝ ԵԱՀԿ Մինսկի համանախագահների ինստիտուտը փակելու վերաբերյալ, միտված է մի կետի. «Ուզում է միջազգային իրավունքի բոլոր հիմքերը ԼՂ ժողովրդի իրավունքների, ԼՂ հակամարտության հետ կապված վերացնել: Դա ուլտիմատումով է անում, օրինակ՝ եթե դա չանեք, տարածքային պահանջներ ունեք: Հայաստանը գոռում է, բոլոր հարթակներում ասում է՝ ԼՂ-ն ճանաչում եմ Ադրբեջանի կազմում:

Պրագայում ասվեց, որից հետո Լաչինի միջանցքը փակվեց, ԼՂ-ն էթնիկ զտման ենթարկվեց: ՀՀ-ն դրա դիմաց ոչինչ չստացավ: Բաքվի Հանրապետությունը (խմբ․) այդպես էլ ՀՀ տարածքը չի ճանաչում, հրաժարվում է Ալմա-Աթայի հռչակագրին հղում անելուց խաղաղության պայմանագրի տեքստում, ինչի մասին իմացանք վերջին հանդիպումից հետո Ղազախստանում: Այսինքն՝ բոլոր իր պարտավորությունները, որ իբր թե ստանձնել է արևմտյան հարթակներում, Բաքուն (խմբ․) չի պահպանում: ՀՀ-ն ուղղակի զրկվել է բոլոր հնարավոր ճնշման գործիքներից: Բաքվի Հանրապետության (խմբ․) վրա ճնշման մի քանի գործիք է մնացել, օրինակ՝ ԼՂ ժողովրդի իրավունքների հարցը, որն էլ ՀՀ-ն իր ձեռքով փակում է: Որն էլ չի փակում, Բաքուն (խմբ․) ասում է՝ արի ես ու դու դիմենք միջազգային հանրությանը, ասենք՝ փակեք, որովհետև փակում ենք միասին»:

Ավելի մանրամասն՝ տեսանյութում։

Добавить комментарий