ԱՄՆ-ն վերացրել է «Ազովի» մարտիկների կողմից ամերիկյան զենքն օգտագործելու արգելքը. ԶԼՄ
Միացյալ Նահանգների իշխանությունները վերացրել են Ուկրաինայի Ազգային գվարդիայի «Ազով» 12-րդ բրիգադին ամերիկյան զենք մատակարարելու արգելքը։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է ամերիկյան «Washington Post» պարբերականը՝ հղում անելով Պետդեպի իր աղբյուրներին։
Հաղորդվում է, որ Ուկրաինայի «Ազով» 12-րդ բրիգադը Լիհիի օրենքին համապատասխանության ստուգում է անցել, որն իրականացնում է ԱՄՆ պետդեպարտամենտը։ Խոսքը մասնավորապես այն օրենքի մասին է, որը թույլ չի տալիս ամերիկյան ռազմական օգնություն ցուցաբերել օտարերկրյա ստորաբաժանումներին, որոնք մեղադրվել են մարդու իրավունքների լուրջ խախտումների մեջ։
Պետդեպարտամենտի անանուն աղբյուրը հայտնել է նաև, որ նման խախտումների ոչ մի ապացույց չի գտել։ Արգելքը մտցվել էր մոտավորապես 10 տարի առաջ։
Գերատեսչության ներկայացուցիչը հրաժարվել է հայտնելուց, թե երբ է հանվել արգելքը, և ամերիկյան զենքը հասել է արդեն «Ազովի» մարտիկներին, թե ոչ։
Добавить комментарий