ՀՀ Սահմանադրությունը Հայաստանի ներքին գործն է, և դա չի կարող լինել բանակցային օրակարգ. Ռուբինյան
«Մենք համարում ենք, որ, այո, մոտ ենք խաղաղության պայմանագրի տեքստը վերջնականացնելուն, և մենք մեր կողմից պատրաստ ենք շատ արագ ամբողջականացնել այն և ստորագրել: Բնականաբար, այն փաստը, որ այսօր չենք ստորագրում, նշանակում է, որ ամբողջականացված չէ: Եթե հնարավորություն լիներ ամբողջովին, հարյուր տոկոսով ամեն ինչի շուրջ համաձայնության գալու, արդեն ստորագրած կլինեինք»,- այս մասին ասել է Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը լրագրողների հետ ճեպազրույցում:
«Եթե ադրբեջանական կողմից լինի կառուցողական մոտեցում, ես խաղաղության պայմանագրի ստորագրումը հնարավոր եմ համարում հենց վաղը»,- նշել է նա:
Ինչ վերաբերում է ՀՀ Սահմանադրությունը փոխելու անհրաժեշտության վերաբերյալ Բաքվից հնչող հայտարարություններին, Ռուբինյանն ասել է. «ՀՀ Սահմանադրությունը, դրա փոփոխությունները կամ չփոփոխությունները Հայաստանի ներքին գործն են, և դա չի կարող լինել բանակցային օրակարգ»:
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳՆ-ն օրերս հայտարարություն էր տարածել, որում մասնավորապես նշված էր. «Հայաստանի և Բաքվի Հանրապետության (խմբ․) միջև խաղաղության համաձայնագիրը բավականաչափ հասունացած է ստորագրման համար, և հայկական կողմն արտահայտում է իր պատրաստակամությունը կառուցողական և ինտենսիվ աշխատել՝ առաջիկա մեկ ամսվա ընթացքում այն ամբողջացնելու և ստորագրելու ուղղությամբ»:
Добавить комментарий