Опубликовано G.Avetisyan -
ք

Կոմունիկացիաների բացումը կարող է ավելի շուտ լինել, քան խաղաղության պայմանագրի ստորագրումը. Փաշինյան

Երբ Երևանն ու Բաքուն արձանագրեն, որ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը ու միմյանցից տարածքային պահանջներ չունեն, հրաժարվում են ուժի սպառնալիքի կիրառման սկզբունքից, պատրաստ են չմիջամտել ներքին գործերին, ագրեսիվ քաղաքականություն չվարել իրար նկատմամբ, հաստատեն դիվանագիտական հարաբերություններ, մնացած բոլոր հարցերը լուծվելու են, ԱԺ-ում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Եթե տարածքային ամբողջականությունը ճանաչվում է, մնացած բոլոր հարցերը լուծվում են»,- ասել է նա։

Փաշինյանը նշել է, որ կոմունիկացիաների բացումը կարող է ավելի շուտ լինել, քան խաղաղության պայմանագրի ստորագրումը։

 

 

Добавить комментарий