Պատրաստ ենք մեկ ամսվա ընթացքում ստորագրել խաղաղության պայմանագիր. Նիկոլ Փաշինյան
«Այո՛, մենք հայտարարել ենք, որ պատրաստ ենք մեկ ամսվա ընթացքում ստորագրել խաղաղության պայմանագիր,- այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և պարզաբանե,- դա նշանակում է, որ մեր գնահատմամբ՝ խաղաղության պայմանագրի այս պահին եղած տեքստը բավականին հասունացած է»:
«Կարելի է վերջին շտրիխները ճշգրտել, բերել վերջնական տեսքի՝ արդեն նախկինում երկկողմ հաստատված համաձայնությունների հիման վրա և ստորագրել:
Բաքվի Հանրապետության (խմբ.) նախագահն ինքը հայտարարել է, որ պաշտոնական Բաքուն հավատարիմ է Պրագայի պայմանավորվածություններին և Ալմաթիի հռչակագրին: Նաև Բրյուսելի, Սոչիի, Պրագայի հայտարարություններով մենք այդ սկզբունքներն արձանագրել ենք»,- հավելել է նա:
Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ կարող է իրական խաղաղություն ձևավորվել կոնկրետ պրակտիկ գործողություններով, որի արդյունքներով կձևակերպվի խաղաղության պայմանագիրը. «Բայց մեր ընկալումն այն է, որ պետք է լինի խաղաղության պայմանագիր»:
Добавить комментарий