Ավարտվել են թուրք-ադրբեջանա-վրացական զորավարժությունները
Ավարտվել են «Կովկասյան արծիվ-2024» միջազգային զորավարժությունները։
Զորավարժությունները նպաստել են երեք երկրների մասնակից զինվորականների միջև փորձի փոխանակմանը, մարտական պատրաստվածության բարձրացմանը։ Նշվել է, որ հատուկ նշանակության ջոկատայինները կարողացել են իրականացնել իրենց առաջադրված խնդիրները։
Հիշեցնենք, որ Բաքվում հունիսի 4-ին մեկնարկել էին «Կովկասյան արծիվ-2024» զորավարժությունները, որոնց մասնակցում էին Թուրքիայի, Բաքվի Հանրապետության և Վրաստանի ԶՈՒ հատուկ նշանակության ստորաբաժանումները։
Добавить комментарий