Опубликовано H.Andreasyan -
00

Հաջորդ տրամաբանական քայլը ՀԱՊԿ-ից դուրս գալն է․ Փաշինյան

Հաջորդ տրամաբանական քայլը ՀԱՊԿ-ից դուրս գալն է։ «Դետք»-ի փոխանցմամբ՝ այս մասին այսօր՝ հունիսի 13-ին, հայտարարել է Նիկոլ Փաշինյանը ԱԺ ամբիոնից։

«Մենք կառավարության՝ 2021-2026 թվականների ծրագրում չենք ասել, որ մենք մնալու ենք ՀԱՊԿ-ի անդամ։ Մենք ասել ենք՝ հարցեր ունենք, որոնց պատասխանների հետևից գնալու ենք։ Երբ դա տեղի կունենա, կորոշենք։

Բա ՀԱՊԿ ղեկավարներից մեկը հայտարարում է, թե 44-օրյա պատերազմը նախապատրաստելուն մասնակցել է, քաջալերել է, հավատացել է, ցանկացել է Բաքվի Հանրապետության (խմբ.) հաղթանակը։ Բա դրանից հետո ես պետք է գնամ Բելառուսի նախագահի հետ ՀԱՊԿ ֆորմատում նստեմ, հարց քննարկե՞մ։ Բա դո՞ւք չեք, որ խոսում եք արժանապատվությունից, սկզբունքայնությունից։ Չնայած նաև իրավիճակ կա, որ ԵԱՏՄ-ում, ԱՊՀ-ում ինչ-որ առումով ստիպված եմ լինելու»,- ասել է Փաշինյանը:

Նա արձանագրել է, որ Բելառուս այլևս երբեք չի այցելի, քանի նախագահը Ալեքսանդր Լուկաշենկոն է․ «Հայտարարում եմ, որ այս պահից ՀՀ ոչ մի պաշտոնական ներկայացուցիչ Բելառուս չի այցելի։

Արդյոք կարո՞ղ է ՀԱՊԿ-ի հետ կապված որևէ բան փոխվել. տեսականորեն չի կարելի բացառել, եթե, օրինակ, Բելառուսը որոշի ՀԱՊԿ-ից դուրս գալ, կամ Բելառուսի նախագահը Հայաստանի ժողովրդին ներողության ու բացատրության այնպիսի խոսքեր ասի, որ Հայաստանի ժողովրդի համար կլինի ընդունելի»։

 

Добавить комментарий