Իրանի ու Բաքվի զինված ուժերը համատեղ զորավարժություն են անցկացրել
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, մարտավարական զորավարժություններ կանցկացվեն Բաքվի Հանրապետությունում և Իրանում։
Ադրբեջանական կողմը տեղեկացրել էր զորավարժությունն անցկացնելու մասին, այլ մանրամասներ չէր հաղորդել։ Իրանագետ Ժ․ Վարդանյանն իր տելեգրամյան ալիքում նշել է, որ Իրանի ու Բաքվի զինված ուժերը համատեղ զորավարժություն են անցկացրել Արաքսի ափին՝ Արևմտյան Ատրպատական նահանգի և Նախիջևանի սահմանին: Վարժանքների հայտարարված նպատակը ահաբեկչության դեմ պայքարը, Արասի ամբարտակի պաշտպանությունն ապահովելը, փորձի փոխանակումը, համագործակցության մակարդակի բարելավումն է:
Ադրբեջանական կողմը նախապես տեղեկացրել էր, որ երկու երկրում անցկացվելիք վարժանքներում համակարգված կերպով կլուծվեն ռազմավարական օբյեկտների և կապի գծերի հնարավոր դիվերսիոն գործողություններից պաշտպանվելու տարբեր առաջադրանքներ։
Добавить комментарий