Опубликовано detq-editor -
Ադրբեջանի «Կոմանդո» զորքերում մարտավարական հատուկ զորավարժություններ են անցկացվում  2023 թ. մարտական պատրաստության պլանի համաձայն՝ Ադրբեջանի օպերատիվ ստորաբաժանումներում  մարտավարական հատուկ զորավարժություններ են անցկացվում։ Այս մասին հայտնում են Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից։ Համաձայն սցենարի՝ «Կոմանդո» զորքերը կատարել են պայմանական հակառակորդի դիվերսիոն խմբի վնասազերծման առաջադրանքներ, որը փորձել է սադրանք իրականացնել։ Նրանք, ներթափանցելով գործողության շրջանների խորքերը, պարզել են պայմանական հա

Ադրբեջանի «Կոմանդո» զորքերում մարտավարական հատուկ զորավարժություններ են անցկացվում

 

2023 թ. մարտական պատրաստության պլանի համաձայն՝ Ադրբեջանի օպերատիվ ստորաբաժանումներում  մարտավարական հատուկ զորավարժություններ են անցկացվում։

Այս մասին հայտնում են Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից։

Համաձայն սցենարի՝ «Կոմանդո» զորքերը կատարել են պայմանական հակառակորդի դիվերսիոն խմբի վնասազերծման առաջադրանքներ, որը փորձել է սադրանք իրականացնել։ Նրանք, ներթափանցելով գործողության շրջանների խորքերը, պարզել են պայմանական հակառակորդի ժամանակավոր թաքստոցները։

Այս զորավարժության հիմնական նպատակն անձնակազմի մարտավարական ունակությունների, հրազենի կիրառման հմտությունների կատարելագործումն է, ինչպես նաև «Կոմանդո» զորքերի մարտունակության բարձրացումը։

Добавить комментарий